Դոնեցկում իր տան վերելակում սպանվել է Դոնեցկի աշխարհազորայինների հրամանատարներից մեկը՝ Արսեն Պավլովը, առավել հայտնի որպես «Մոտորոլան», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տան վերելակում գործի է դրվել պայթուցիկ սարքը: «Մոտորոլան» զոհվել է, մի քանի մարդ վիրավոր է: Դոնեցկի իշխանությունների տվյալներով՝ ռումբը պայթեցրել են հեռակառավարմամբ:
Տեղի ունեցածի համար Դոնեցկում մեղադրում են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբին:
Արսեն Պավլովը հայտնի դարձավ 2014թ., երբ մասնակցում էր Սլավյանսկի մարտական գործողություններին: