ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման հաշվառման գործընթացը: Կա՞ արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում: Եվ խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է արդյոք Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց:
Սուսաննա Հայրապետյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում՝ կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):
Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի՝ ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից՝ տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում), համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու: