Շոյգուն հայտարարել է Հալեպում ռուսական ավիահարվածների դադարեցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից Սիրիայի Հալեպ քաղաքում դադարեցվում են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիացիայի ավիահարվածները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ավիահարվածների դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին «մարդասիրական դադար» սահմանելու համար:

Շոյգուն նշել է, որ դա թույլ կտա երաշխավորել 6 միջանցքներով խաղաղ բնակիչների դուրսբերումն ու վիրավորներին Հալեպի արևելյան մաս տեղափոխումը:

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր հոկտեմբերի 20-ին Հալեպում «մարդասիրական դադար» սահմանելու մասին:




Լրահոս