ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն ավել է Արարատի մարզում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Սուրենավան գյուղի բնակիչը անասնագոմ մտնելիս հայտնաբերել է իրեն պատկանող թվով 7 այծերին` հոշոտված: Քաղաքացու կանչով ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն վերջիններս ոչինչ անել չեն կարողացել: Գայլը տան բակում հոշոտել է այծերին: Արարատի մարզպետարանի պատասխանատուները, ծանոթանալով իրավիճակին, խոստացել են, որ տուժված քաղաքացուն կօգնեն: Ի դեպ, նշենք, որ տուժած քաղաքացու ընտանիքը բազմանդամ է, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքի 2 տղաները ծառայում են հայոց բանակում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում շարունակվո՞ւմ է քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը, թե՞ ոչ:
Ստելլա Նազարյան (35 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Նազարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ: Ի դեպ, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգoրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց uտանում է հատուցում` ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով:
ՀԱՐՑ. Իմ կենսաթոշակի անցնելու տարիքը լրացել է, բայց դեռ շարունակում եմ աշխատել: Նշեմ, որ չեմ ստացել իմ կուտակային կենսաթոշակը: Խնդրում եմ ասեք` ես պարտավո՞ր եմ կատարել նպատակային սոցիալական վճարներ, թե՞ ոչ:
Շուշան Հակոբյան (65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Շ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը: 63 տարեկանը լրանալուց հետո, մասնակիցը՝ նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար, պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով:
Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
Եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճարը պետական բյուջեի եկամուտ է: Նպատակային կատարող անձի համար (օգտին) օրենքով սահմանված կանոնների համաձայն` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով կատարվում է կուտակային հատկացում: Կուտակային հատկացումների վերադարձելիության երաշխավորումը եւ դրա ընթացակարգը սահմանված է օրենքով: