Հարբած տղամարդը ծաղկամանը կոտրել է կնոջ գլխին և դաժան ծեծի ենթարկել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահե Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի օգոստոսի 16-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում  ծեծի է ենթարկել կնոջը` Շուշանիկ Ավետիսյանին: Այս մասին ArmLur լրատվականը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Վահե Համբարձումյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է Շուշանիկ Ավետիսյանի հետ վիճաբանել` վերջինիս կողմից ուշ ժամի տուն վերադառնալու համար, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով և մետաղյա աթոռով ծեծի է ենթարկել նրան:

Տղամարդը ծաղկամանը կոտրել է կնոջ գլխին և շարունակել նրան դաժան ծեծի ենթարկելը:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Վահե Վարդանի Համբարձումյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ տուգանքի ձևով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:




Լրահոս