Փարիզի Սեն Դենի արվարձանում անհայտ անձինք երթուղային ավտոբուս են հրդեհել: BFM TV հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, երբ ավտոբուսը իր սովարական երթուղին էր իրականացնում։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Փաստի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության դրդապատճառն անհայտ է։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ Սեն Դենիում։ Այս տարվա հուլիսին նմանատիպ ձեւով մեկ այլ ավտոբուս էին հրդեհել։