Լոռու մարզի Չկալով համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի Շաքարյան բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում՝ սեփական տունը փլվում է, տեղափոխելու այլ տեղ չունեն, ստիպված ապրում են վախը սրտերում: Խնդիրն առաջացել է դեռ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Տան վրա առաջացել են ճաքեր, պատերին առկա ճաքերի հեռավորությունը 7 սմ-ից ավելին է:
Խնդրի մասին բազմիցս են բարձրաձայնել ինչպես ԱԻՆ-ում, այնպես էլ գյուղապետարանում ու մարզպետարանում:
Բայց մինչ պատկան մարմինները շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ Շաքարյաններին բնակարանով ապահովելու համար, տունը օր օրի ավելի է քանդվում՝ սպառնալով փլվել յուրաքաչյուր րոպե:
Տունը դեռ 2012 գնահատվել է 4-րդ կարգի վթարային ու որոշվել քանդել, սակայն ընտանիքի անդամները մինչ օրս բնակվում են նշված տանը, օրեցօր ավելացող ճաքերի ու փլման վտանգի մեջ:
Օրեր առաջ կրկին բնակարան են այցելել Չկալովի գյուղապետն ու ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, ովքեր մեկ անգամ ևս հորդորել են բնակիչներին լքել տունը` հակառակ դեպքում խոստանալով իրենց բնակարանից հեռացնել ոստիկանության ուժերով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսնայութում:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր