Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, հետաձգումների մասին, ինչպես նաեւ ԱԺ հոկտեմբերի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին որոշման նախագիծը, որի համաձայն՝ մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Ազգային ժողովն այսօր շարունակում է իր աշխատանքները: Խորհրդարանի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: