Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիեւը պետք է համաձայնեն, որ արդեն ժամանակն է` խնդրին խաղաղ կարգավորում տալու. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով` համանախագահները ամեն ինչով աջակցում են երկու երկրների նախագահներին էլ: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն իրենց առջեւ դրված հանձնառությունները: Մնում է բարի կամք դրսեւորվի նաեւ նախագահների կողմից»,­ասաց նա, վստահություն հատնելով, որ երկու նախագահներն էլ պատրաստ են ԼՂ խաղաղ կարգավորմանը:

«Մենք չենք ուզում տեսնել հակամարտության ընդլայնում, երկարաձգում: Երկու նախագահներն էլ իրական հայրենասերներ են, նրանք իրենց երկրին, իրենց ժողովրդին են հավատում: Երկու նախագահներն էլ պատրաստ են լուծում գտնելու: Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիեւը պետք է համաձայնեն, որ արդեն ժամանակն է` խնդրին խաղաղ կարգավորում տալու: Մենք աջակցում ենք դրան եւ կփորձենք լավ գաղափարներ առաջ քաշել այդ ուղղությամբ»,­ասաց ամերիկացի համանախագահը:

ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրիուն տարածաշրջան են այցելել նախորդ շաբաթ: Նրանք արդեն եղել են Ադրբեջանում:




Լրահոս