Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը: