ԼՂ հարցում հատկապես ակտիվ է Ռուսաստանը. Հելբերտ Զալբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները կհանգեցնեն մի շարք համաձայնագրերի կնքմանը, փոխանցում է Trend-ը: Զալբերն այցով գտնվում է Բաքվում:

«Եվրամիությունը հարգանքով է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, սակայն ԵՄ-ն ցանկանում է նաև տեղեկացնել այդ գործընթացի մասին, և այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, որպեսզի քննարկեմ այդ իրավիճակը, անցած շաբաթ նույն նպատակով ես Երևանում էի»,-ասել է Զալբերը:

Նրա խոսքով՝ այն ազդանշանները, որոնք նա ստացել է տարածաշրջան կատարած այցի ընթացքում, հույս են տալիս, որ ԼՂ հարցով գործընթացը շարունակվում է:

«Ռուսաստանը հատկապես ակտիվ է այդ իրավիճակում, չնայած այն բանին, որ դեռևս առաջընթաց չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-նշել է Զալբերը:




Լրահոս