Իտալիայում հայտնել են երկրաշարժի հետևանքով մեկ զոհի և մեկ վիրավորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը:

Երկրի իշխանությունները հայտնել են 63-ամյա բնակչի մահվան մասին, ինչպես նաև վնասվածքներ է ստացել մեկ երեխա:

Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ ամռանը, որի հետևանքով ավելի քան 300 մարդ զոհվեց:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, Ամատրիչեի ավերիչ երկրաշարժի հետցնցումների շարունակությունն է եղել:




Լրահոս