Սիրիայում դպրոցի գնդակոծությունից 22 երեխա և 6 ուսուցիչ է զոհվել. ՅՈՒՆԻՍԵՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հյուսիսում ավիահարվածի արդյունքում 22 երեխա և 6  ուսուցիչ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Ավիահարվածներից տուժել է ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում գտնվող դպրոցը:

«Դա ողբերգություն է: Դա բռնություն է: Եվ եթե դա կանխամտածված է արվել, ապա դա ռազմական հանցագորոծություն է»,-ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տարածած հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով՝ այդ հարձակումը կարող է ամենաարյունալի հարձակումը դառնալ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում:




Լրահոս