«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Մոսկվայի տանը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության արժեքների պետական պահպանության մեխանիզմներրը» խորագրով կլոր սեղան: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, Մոսկվայի քաղաքապետարանի, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանմամբ և վերականգնմամբ զբաղվող մոսկովյան կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում ներկայացվել են մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրներն ու մեխանիզմները: Ռուսական կողմը ներկայացրել է Մոսկվայում վերջին տարիներին պատմամշակութային արժեք ներկայացնող տարբեր շինությունների վերականգնողական աշխատանքները, դրանց ընթացքն ու արդյունքները: Ներկայացվել են նաև խնդրով զբաղվող տարբեր կառույցների հետ փոխգործակցության մեխանիզմները:
Կողմերը հույս են հայտնել, որ կլոր սեղան-քննարկումը լավ հիմք կհանդիսանա հետագա համագործակցության՝ այդ թվում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար: