Իբրահիմովիչն ասել է, թե երբ կավարտի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի իր համար, եթե իր ակումբին հաջողվի դառնալ Անգլիայի չեմպիոն:

«Եթե հաղթեմ Պրեմիեր լիգայում, ապա հաջորդ օրը կավարտեմ կարիերաս: Որտեղ հանդես եմ եկել, անպայման ինչ-որ բան նվաճել եմ»,- նշել է նա:

Հավելենք, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում ընթանում է 7-րդ տեղում:




Լրահոս