Այսօր ԱԺ բրիֆինգի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ ԲՀԿ նախկին ղեկավարը քաղաքականություն կվերադառնա. «Մենք աշխատել ենք Գագիկ Ծառուկյանի հետ, առանց արյունահեղության փոփոխություններ իրականացնելու նրա մոտեցումը լավագույն տրամաբանությունն է և կարող է երկրում արագ փոփոխությունների համար ուղի հարթել: Իրականում պարտադիր չէ Հարվարդի համալսարան ավարտել՝ քաղաքականությամբ զբաղվելու համար, քանի որ քաղաքականությունն ինքը կզբաղվի քեզնով»:
«Որևէ խնդիր չեմ տեսնում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մեջ»,- հավելել է նա: