ԱՄՆ-ն «բանանային» երկիր չէ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «բանանային» երկիր չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին Պուտինը հայտարարել է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նստաշրջանի շրջանակներում:

«Մի՞թե որևէ մեկը կարծում է, որ Ռուսաստանը կարող է որևէ կերպ ազդել այդ ընտրությունների ընթացքին: Մի՞թե Ամերիկան նման է բանանային երկրի: Ամերիկան գերտերություն է»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա նաև կոչ է արել դադարեցնել Մոսկվային և Վաշինգտոնին ուղղված փոխադարձ մեղադրանքները:




Լրահոս