Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ավարտվել է մեկշաբաթյա ստուգումը՝ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
Ստուգման ընթացքում ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները տագնապով ոտքի են հանվել և իրականացրել մարտական պատրաստվածության բոլոր միջոցառումները:
Ինչպես նաև «Ալագյազ» զորավարժարանում մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումները երկկողմ գումարտակային տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացրել, որին ներգրավված են եղել հրթիռային ստորաբաժանումները, ժամանակակից ՄիԳ-29 կործանիչներն ու Էրեբունու ավիացիոն բազայի Մի-24 և Մի-8 ԱՄՏՇ ուղղաթիռները:
Զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ստորաբաժանումների հրամանատարական կազմի՝ ղեկավարման և հրամանատրական հմտություններին: