«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 17 օրական երեխա է մահացել. կյանքի հետ անհամապատասխան արատներ ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախօրեին 17 օրական երեխա է մահացել: Տեղեկությունների համաձայն, արական սեռի երեխան ծնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ հոկտեմբերի 11-ին, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր», որտեղ էլ մահացել է:

Այս առնչությամբ ArmLur.am-ը  զրուցեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան ծնվել էր կյանքի հետ անհամապատասխան արատներով՝  թերի թոքերով:

«Պայքարել ենք կյանքի համար, սակայն, չենք կարողացել փրկել: Երեխան ծնվել էր խորը անհաս վիճակում, թոքերի զարգացման լուրջ խնդիրով, կերակրափողի ու շնչափողի արատով»,-նշեց նա:




Լրահոս