Ամերիկյան կողմը ներողություն է խնդրել Սիրիայում ռուսական Սու-35-ի հետ վտանգավոր մոտեցման համար: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Հոկտեմբերի 27-ին գտնվելով Դեյր-էզ-Զորի օդային տարածքում՝ ամերիկյան E-3 AWACS ինքնաթիռի վտանգավոր մոտեցել է ռուսական Սու-35 կործանիչին մոտ 500 մ հեռավորության վրա»,-ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է անհրաժեշտ աշխատանքներ տանել իր օդաչուների հետ: Նա նաև նշել է, որ Սիրիայում ռուս և ամերիկացի օդաչուների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, որը թույլ է տալիս հետագայում խուսափել նման դեպքերից: