Մաֆիոզներին հանեք կառավարությունից. աճ եք խոսք տվել, գնացե′ք, գտե′ք. Հրանտ Բագրատյանը` ֆինանսների նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցեր ուղղելիս պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց իշխող քաղաքական ուժի՝ չիրականացրած խոստումների, մասնավորապես 7 տոկոս տնտեսական աճի մասին:

«Անընդհատ ասում ենք՝ մաֆիոզներին հանեք կառավարությունից: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացե′ք, գտե′ք էդ աճը: Ներդումներ ներգրավեք, բայց դուք ի՞նչի համար եք, ձեզ ի՞նչի համար են աշխատավարձ վճարում»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով` Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեի կատարվելու դեպքում էլ, հետընթաց է լինելու պետության համար:
«Դուք ուզում եք ասեք մի քայլ էլ հետ գնանք հա՞: Հլը մի հատ պատկերացրեք գա Տիգրան Սարգսյանը, որը Անիի ավերակ սարքեց ու գնաց: Ասում եք կայունություն ենք ուզում, է գերեզմանն էլ ա կայուն, ավելի կայուն բան չկա»,-նշեց նա:




Լրահոս