Ո՞ր կուսակցություններն են հրավիրել ՀՀԿ 16-րդ համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության 16 րդ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հաստատվել էր համագումարի օրակարգը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը  փորձեց զրուցել մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար,  թե հրավիրե՞լ են արդյոք իրենց  ՀՀ կուսակցության համագումարին, թե ոչ:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, «Ես չունեմ ոչ մի հրավեր»: Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը ասաց. «Ո՛չ, չեմ կարծում, չենք մասնակցելու»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ դեռևս տեղյակ չէ:

«Համախմբում» կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Հրավիրած չի լինի, եթե հրավիրված էլ լինեինք, բնականաբար չէինք գնա»:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց. «Այս պահի դրությամբ նման հրավեր չենք ստացել և այս հարցի շուրջ քննարկում չի եղել»:

Նշենք, որ ՀՀԿ 16- րդ համագումարում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու հաշվետու ելույթով, տեղի է ունենալու ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրություններ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս