Փաստաբան Արմեն Ումրշատյանի արտոնագիրը դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.07.2015թ. թիվ ԿԳ/78­Ա որոշմամբկարգապահական պատասխանատվության էր ենթարկվել փաստաբան Արմեն Ումրշատյանը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից: Փաստաբանը մեղավոր էր ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2, 3.1.8 և 3.5.5 ենթակետերի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ Խորհուրդը որոշել էր դադարեցնել փաստաբան Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը: Խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի կողմից:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք­Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2016թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք­ Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2016թ. որոշմամբ մերժվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 06.07.2015թ. թիվ ԿԳ/78­Ա որոշումը մտել է օրինական ուժի մեջ և Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված




Լրահոս