Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այսպես՝ ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում հացի արտադրության ծավալները 2.3 տոկոսով նվազել են, արտադրվել է 209.5 հազար տոննա հաց: Հացի արտադրության ծավալների նվազման միտումը պայմանավորում է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները:
Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին զգալի նվազել են նաեւ ձավարեղենի արտադրության ծավալները՝ 14.1 տոկոսով: Այս նվազումը նույնպես պայմանավորված է բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման հետ: