Օբաման խոստովանել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն այլ երկրների ներքին գործերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոտովանել է, որ այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը հաճախ միայն խորացնում է իրավիճակը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ դա միայն մեծ խնդիրների է հանգեցնում: Այս մասին Օբաման ասել է HBO հեռուստաալիքի հարցազրույցում:

«Լինում են դեպքեր, երբ մեր միջամտությունն ինչ-որ բանի վրա ազդում է, սակայն լինում են օրիանկներ, երբ չկանխատեսված հետևանքները մեծ խնդիրներ են առաջացնում: Եվ կանխատեսել, թե ինչով դա կհանգուցալուծվի, ամենաբարդ խնդիրներից է ցանկացած նախագահի համար»,-ասել է Օբաման:




Լրահոս