Այսօր տեղի կունենա հավաք-երթ` ի աջակցություն «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել, որն այսօր  կազմակերպում է հավաք-երթ:

Այն կընթանա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից դեպի առողջապահության նախարարություն, այնուհետ դեպի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր գտնվում է Հովհաննես Հարությունյանը:

Կներկայացվեն կարևոր պահանջներ, կընթերցվի նամակ-պահանջ, կհնչեն կոչեր: Նամակի տեքստն ու պահանջները շուտով կհրապարակվի:
Երթի սկիզբը` 7-ը նոյեմբերի, ժամը` 14:00-ին ՄԻՊ գրասենյակի դիմացից:




Լրահոս