Կոտայքում թալանել են հարկայինի աշխատակցի տունը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք Եղվարդ քաղաքի Արարատյան 2 հասցեի տուն են ներխուժել, որից հետո տանտիրոջ՝ 42-ամյա Արա Ստեփանյանի, կնոջ, 3 անչափահաս երեխաների և մոր նկատմամբ բռնություն են կիրառել։

Ըստ լրատվամիջոցի` դիմակավորվածները ներս են մտել երկհարկանի շենքի առաջին հարկի հյուրասենյակից, որտեղ մահակներով ծեծի են ենթարկել Ա. Ստեփանյանին, այնուհետև հրազենի սպառնալիքի տակ պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար, որից հետո իրենց ավարը ստանալով՝ դիմել են փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ստեփանյանը, ով տեղափոխվել է հիվանդանոց, նախկինում աշխատել է Արմավիրի հարկային տեսչության պետ, այժմ էլ աշխատում է Հարկադիր ծառայության խոշոր հարկվճարումների բաժնում, իսկ Եղվարդ քաղաքում ունի սեփական՝ «Պանդա» անունով սուպերմարկետների ցանց։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս