Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ստացել է աջ ոտնաթաթի մանր ոսկորներից մեկի կոտրվածք: Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր «Լեգանես»-ի դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր «Ռեալ»-ի հաղթանակով՝ 3:0:
«Բուժզննումը ցույց է տվել, որ Կրոսն ունի աջ ոտնաթաթի ոսկորի կոտրվածք»: Այս մասին ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Գերմանիայի ֆուտբոլային միությունը հաստատել է, որ ֆուտբոլիստը չի կարողանա մարզվել առաջիկա 10 օրերին:
Marca-ն հայտնում է, որ Կրոսը բաց կթողնի առնվազն երկու ամիս: Հնարավոր է նաև պահանջվի վիրահատություն: