Դիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Որոշման նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը: Այս նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով: