Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց մի խումբ մտավորականների նամակին, որով նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ:
«Առանձնատունն ընդգրկվել է Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- նշեց նա :
Վարչապետը հանձնարարեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել: