Հստակեցվել է հետագա աշխատանքների ուղղվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լորա Բեյլիի և ՀԲ առողջապահական թիմի ղեկավար, առողջապահության գլխավոր մասնագետ Սուսաննա Հայրապետյանի հետ քննարկել է հետագա համագործակցության տեսլականը։

Ներկայացնելով Համաշխարհային բանկի գործունեության առանձնահատկությունները` Լորա Բեյլին նշել է, որ հետագա ծրագրերի ուղղվածությունն առավել հստակեցնելու համար իրենց փորձագետներն արդեն իսկ համընդհանուր ուսումնասիրություններ են կատարում երկրի բոլոր ոլորտների առաջնահերթ կարիքները հավաքագրելու նպատակով։
Համանման աշխատանքներ են իրականացնում նաև ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբերը։

Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է առկա ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը։ Լորա Բեյլին հավելել է, որ ուսումնասիրությունների արդյունքում նաև առողջապահական կազմակերպությունների կառավարման, հաշվետվողականության, կենտրոնական գնումներինորմեխանիզներ կմշակվեն։
Լևոն Ալթունյաննընդգծել է, որ մոտեցումները գրեթե նույնն են, ևկարծիքների քննարկման արդյունքում հնարավոր կլինի գտնել ճիշտ ճանապարհը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի սկզբին նախատեսվող կլոր սեղանի ընթացքում քննարկել երկու կողմի ուսումնասիրությունների արդյունքները։ Այդ նպատակով Հայաստան կայցելեն ճանաչված միջազգային փորձագետներ։

Նախարարը կարևորել է նաև առողջ ապրելակերպի արմատավորումը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, լիցենզավորման թափանցիկությունը և լուծում պահանջող այլ խնդիրներ։

Լորա Բեյլին գոհունակությամբ փաստել է, որ հանդիպման արդյունքում հստակեցվել է հետագա աշխատանքների ուղղվածությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը և ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը։




Լրահոս