Հարց քաղաքացիներից` ի՞նչ գործընթացով է իրականացվում աշխատանքային պայմանագրի կնքման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը: Ի՞նչ գործընթացով է իրականացվում վերջինս:

Սյուզաննա Միքայելյան (30 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ս. Միքայելյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով, կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված):

Կեսնաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են աշխատանքից ազատելու հիմքը եւ պատճառը, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: Ի դեպ, նշենք, որ փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավել լինել, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:




Լրահոս