Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության և հանրապետական խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության և հանրապետական խորհրդի նիստ:

Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը և այն ներկայացրել է Հանրապետական խորհրդի հաստատմանը:

Հանրապետական խորհուրդն իր նիստում հաստատել է վարչության կողմից ընդունված և Հանրապետական խորհուրդին ներկայացված Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների ընտրության կարգը:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպական հարցեր:




Լրահոս