Պուտինը պահում է իր խոստումը. Ալիևի ադմինիստրացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետաձգման պատճառն այն է, որ «աշխարհի գլուխը խառն է այլ գործերով»: Այս մասին ԱՊԱ-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Նա հայտարարել է, որ ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները զբաղված են իրենց խնդիրներով:

«ԱՄՆ-ում ընտրական պրոցես է, որը կարևոր իրադարձություն է: Այս տարի նախագահների երկու հանդիպում տեղի ունեցավ: Վիեննայում Ադրբեջանն իր վրա ոչ մի պարտավորություն չվերցրեց: Սանկտ Պետերբուրգում նախագահները հանդես եկան հայտարարությամբ»,-ասել է Մամեդովը:

Մամեդովը, ով ներկա է գտնվել այդ հանդիպումներին, նկատել է, թե ինչ լուրջ վերաբերմունք է այդ հարցի հանդեպ ցուցաբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դա մեզ ոգևորում է: Պուտինը պահում է իր խոստումը: Մենք ակնկալում էինք, որ դա դրական արդյունքի կհանգեցնի: Սակայն նա ևս այլ գործեր ունի: Հակամարտության կարգավորման հարցով գործընթացը շարունակվում է»,-նշել է նա:




Լրահոս