ԶԼՄ-ները հայտնել են Քլինթոնների ամուսնալուծության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից, գրում է Christian Times Newspaper-ը:

Պարբերականը հրապարակել է հայցադիմումի պատճենը, որը, իբր, ներկայացվել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի Վեսթչեսթեր օկրուգի Գերագույն դատարան: Ամուսնալուծության պատճառ է նշվել «անհաղթահարելի տարաձայնությունները»:

CTN հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնն արդեն ունի համաձայնագիր առանձին բնակության կամ համատեղ ձեռքբերված ունեցվածքի բաժանման մասին, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո:

Նշվում է, որ զույգին միավորում են միայն գործնական հարաբերությունները, և այժմ՝ Հիլարի Քլինթոնը ընտրություններում ձախողելուց հետո, կարող է հրաժեշտ տալ Բիլին:




Լրահոս