Ստամբուլի համակարգչային ընկերություններից մեկում ծանրոց է պայթել, փոխանցում է թուրքական Ntv հեռուստաալիքը: Պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Մալթեփե շրջանում: Ծանրոցը բերվել է սուրհանդակի կողմից:
Դեպքի վայրում ոստիկանության և շտապօգնության մեծ թվով մեքենաներ են ժամանել: Դեպքի մանրամասները պարզվում են: