Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ողջունելով դեսպանին` նախարարը հույս հայտնեց, որ մինչև օրս ձևավորված երկկողմ սերտ համագործակցությունը շարունակական կլինի:

Ռիչարդ Միլսը, կարևորելով նախարարության հսկողության տակ գտնվող ոլորտների դերը Հայաստանի տնտեսության մեջ, պատրաստակամություն հայտնեց քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և համատեղ փորձել կյանքի կոչել դրանք:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ճանապարհաշինական ոլորտում հնարավոր համագործակցությունը: Նախարարն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրագործման ընթացքում ամերիկյան մասնավոր ընկերությունների ներդրումային հնարավորություններին:

Անդրադառնալով ՏՏ ոլորտի համագործակցությանը՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կարևորում է Հայաստանում ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչպիսիք են «IBM»-ը, «Microsoft»-ը, «National Instruments»-ը, և այլն: Վ. Մարտիրոսյանն ընդգծեց նաև Հայաստանում զարգացած հեռահաղորդակցության ոլորտի ներուժը:

Հանդիպման ավարտին ԱՄՆ դեսպանը հույս հայտնեց, որ բոլոր քննարկված հարցերի շուրջ հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ, մանավանդ, որ մի շարք ոլորտներում արդեն առկա է գործակցության հաջող փորձ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս