Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել էր«Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
Այսօր արցախյան հերոսը կդառնար 20 տարեկան, ընտանիքի անդամներն իրենց որդու տարեդարձը նշեցին Եռաբլուրում:
Արցախյան քառօրյայի ժամանակ վաշտի հրամանատարի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը, համառ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, այդ ընթացքում երկուսն էլ վիրավորվել են:
Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին նռնակի օղակը հանել ու սպասել, որ հենց հակառակորդը մոտեցել է, իր հետ միասին պայթեցրել է նրան և չի հանձնվել:
Շնորհավո՛ր ծնունդդ, հերո՛ս …