Գորիս – Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս – Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:

Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս