Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի ստեղծումն «անբացատրելի» է. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը:

Նման քայլը Բրայզան «անբացատրելի» է անվանում:

Նրա խոսքով՝ այդպիսով Ռուսաստանը ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանը հիմնական խաղացողն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը նման քայլի դիմել»,-ասել  է Բրայզան:

Բրայզան նշել է, որ երկու կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը , պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և սկսեն քննարկումները:

«Որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե ինչպես կընթանա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, եթե նույնիսկ Աստված չգիտի»,-ասել է Բրայզան՝ պատասխանելով լրագրողների հարցին:




Լրահոս