Պուտինը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ապագայի ռուսական զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի ռուսական զենքը: Այս հարցը երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ՌԴ  պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, փոխանցում է NTV-ն:

«Ապագայի զենքի ստեղծումը կարևոր է հատկապես շարունակվող սպառնալիքների ֆոնին: Դրա համար անհրաժեշտ է հուսալի և արդյունավետ վահան ստեղծել: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ ուժերի ռազմավարական բալանսը պահպանելու համար, որը ձևավորվել է 40-50-ական թթ., անցած հարյուրամյակի 50-ական թթ. այն թույլ տվեց աշխարհին խուսափել լայնամասշտաբ զինված կոնֆլիկտներից: Մեր խնդիրը Ռուսաստանի հասցեին ուղղված ռազմական ցանկացած սպառնալիք արդյունավետ չեզոքացնելն է»,-խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը:

«Այսօր՝ 21-րդ դարում, ռազմական պոտենցիալի ամրապնդման համար աշխարհի առաջատար երկրներն ակտիվորեն կիրառում են ժամանակակից զինտեխնիկա: Դա և՛ լազերները, և՛ հիպերձայնը, և՛ ռոբոտատեխնիկան է: Ռուսաստանում, ինչպես և այլ երկրներում, նման մշակումներն իրականացվում են»,-նշել է ՌԴ նախագահը:




Լրահոս