Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջարկված թեկնածուի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Վրացական երազանք»-ը լավագույն արդյունքն է ստացել 2016թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի գործող կառավարության լիազորությունները դադարեցվել են: