Իրանի բանակի օրակարգում է նոր կործանիչների գնման հարցը: Այս մասին հայտարարել է իրանական բանակի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Իրանական բանակը մտադիր է արդիականացնել իր ռազմաօդային ուժերի հնարավորությունները նոր կործանիչների գնմամբ»,-ասել է Պուրդաստանը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը պատրաստ են ցանկացած վայրում արձագանքել սպառնալիքներին: