Արտակ Սարգսյանը` «Աշտարակ կաթ»-ը գնելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ 1in.am լրատվական կայքը տեղեկություն տարածեց, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը`  ՍԱՍ-ի Արտակը, գնել է «Աշտարակ կաթ» ընկերությունը: Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ:

-Պարոն Սարգսյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք գնել եք Աշտարակ կաթ ընկերությունը:

-Ոչ:

-Այդ դեպքում ինչո՞ւ են նման տեղեկություններ տարածվել:

-Վերջ, Ցտեսություն Ձեզ:

Հավելենք, որ «Աշտարակ կաթ»-ը հսկայական պարտքեր է կուտակել և հայտնվել սնանկացման եզրին: Տևական ժամանակ է` ինչ գործարանը չի աշխատում:




Լրահոս