Եթե Թուրքիայի ժողովուրդն ու խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնեն, ապա ես պատրաստ եմ հաստատել այդ որոշումը: Այս մասին, ինչպես հայտնում է Haberler-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Դուք ցանկանում եք մահապատժի վերականգնում: Հասկանում եք, որ Եվրոպայում դա անհանգստություն կառաջացնի: Սակայն ես ցանկանում եմ նշել, որ թուրք ժողովուրդը մեծագույն ժողովուրդ է: Եվ մենք բոլորս պետք է հաշվի նստենք այդ ժողովրդի հետ»,-ասել է Էրդողանը: