Զինծառայության մեջ գտնվող սերժանտ Թահիր Օսմանլին Եվլախի շրջանի ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել, փոխանցում է Turan գործակալությունը:
Այս մասին հայտարարել է «Սումգայիթի երիտասարդության իրավական լուսավորում» միության ղեկավար Էլչին Մամեդը:
Նրա խոսքով ՝ Օսմանլին ձերբակալվել է գողության մեջ մեղադրանքով:
Նրան դաժան ծեծի են ենթարկել 2 սպաներ: Զինծառայողը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, նրա կողոսկրերը ջարդել են, հայտնել են իրավապահ մարմինները: