ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով աշխատանքից ազատվել են պետության ղեկավարի աշխատակազմի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, Անվտանգության դաշնային ծառայության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ինչպես պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ որոշումը կապված է Գիտությունների ազգային ակադեմիայում նրանց ընտրման հետ:
ԱԴԾ արխիվային ֆոնդերի և գրանցման վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Վասիլի Քրիստոֆորովը: Բացի այդ, նախագահն ազատել է վերջինիս զինվորական ծառայությունից՝ կապված տարիքի հետ: Սեփական ցանկությամբ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՌԴ նախագահի գործերի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Կոտենկոն: ՌԴ ՊՆ ռազմաբժշկական վարչությւան գլխավոր պետի պաշտոնից ազատվել է Ալեքսանդր Ֆիսունը: Սեփական ցանկությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՌԴ ՆԳՆ փոխղեկավար Ալեքսանդր Սավենկովը: