Կուսումնասիրվի դեղերի շուկան. Կարեն Կարապետյանի հանձնարարակը` Լևոն Ալթունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որ վերաբերում էր դեղերի շուկային: Քանի որ կեղծ և անորակ դեղերի շրջանառությունը խանգարում է դեղագործական ճյուղի զարգացմանը և մրցակցային հարաբերություններին, առողջապահության նախարարին հանձնարարեց երկու շաբաթվա ընթացքում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն:

Նաև հանձնարարվեց պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել, և դրա հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսական միջոցներ կիրառելու հնարավորության հարցը:




Լրահոս