Ճապոնիայում H5 թռչնագրիպի բռնկման կապակցությամբ ոչնչացվել է ավելի քան 500.000 թռչուն։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ թռչնագրիպի բռնկումը գրանցվել է Նինիգատա շրջանի Ձյոէցու քաղաքի ֆերմայում ու Սեկիկավա գյուղում և Աոմորի շրջանում։ Եթե Աոմորի շրջանում թռչնագրիպի հիմնական զոհերը դարձել են բադերը, ապա Նինիատա շրջանում տուժել են հավերը։
Ընդհանուր առմամբ այդ երկու շրջանում ոչնչացվել է մոտ 540.000 թռչուն։ Ներկա դրությամբ թռչնաբուծական ֆերմաներում իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։