ԱՄՆ-ն տեղեկացրել է ռուսական կողմին, որ չի կարող սկսել Հալեպի հարցով խորհրդակցությունները չորեքշաբթի օրը, ինչպես և ավելի վաղ պլանավորվում էր, և հետ է կանչել Հալեպի հարցով իր առաջարկները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր առաջարկներում խոսել է Հալեպից զինյալների դուրսբերման և կոնկրետ երթուղիների մասին:
«Երեկ երեկոյան մենք նրանցից հաղորդագրություն ենք ստանում այն մասին, որ, ցավոք, չեն կարող վաղը հանդիպել, նրանք մտափոխվել են, և իրենց փաստաթուղթը հետ են կանչում»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:
«Կպարզենք, թե ինչն է խնդիրը»,-հավելել է Լավրովը: